ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է վետո դնել Իրանի հետ ռազմական գործողությունների սահմանափակման հարցով Կոնգրեսի հնարավոր որոշման վրա: Այս մասին զգուշացրել է Սպիտակ տունը:

Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քվեարկել 2 հնարավոր օրինագծերի հարցը: Դրանցից մեկն արգելափակում է առանց Կոնգրեսի թույլտվության Իրանի հետ ռազմական հարձակողական գործողությունների ֆինանսավորումը, իսկ երկրորդը չեղարկում է Իրաքում ռազմական ուժ կիրառելու նախագահի թույլտվությունը, որը տրվել է 2002 թվականին, հայտնում է News.am-ը:

Ընդ որում, երկու նախագծերը, քիչ հավանական է, որ կանցնեն Սենատ կամ կդրվեն նախագահի սեղանին: