Արևմտյան Հայասատանի Կեսարիայում գտնվող Յամուլա ամբարտակի ափերին իրականացված պեղումների ընթացքում հայտնաբերված 7,5 միլիոն տարեկան ‘Choerolophodon’ «Չոերոլոֆոդոն» անունով հայտնի բրածոյի մաքրման և ամրացման աշխատանքները շարունակվում են։ Կենդանին ճանաչվել է որպես փղերի նախահայր:
Հիշեցնենք, որ անցած տարվա օգոստոսին Կոջասինան շրջանում հայտնաբերվել էր «Չերոլոֆոդոն» տեսակին պատկանող կենդանու գտածո՝ 2 մետր և 70 սմ բարձրությամբ: Գանգն ու ծնոտը ամբողջությամբ պահպանված գտածոն մեկ ամիս անց հանվել էր իր գտնվելու վայրից և տեղափոխվել քաղաքի Գիտական ուսումնասիրման կենտրոն:
Գտաածոն մանրակրկիտ մաքրվելուց ու ամրացվելուց հետո պատրաստ կլինի ցուցադրման՝ Պալեոնթոլոգիայի և հանածոների թանգարանում: