2018-ի մայիսի 8-ից հետո ՀՀ Զինված ուժերի մարտական դիրքերում տեղադրված տեսադիտարկման համակարգերի թիվը աճել է 59 տոկոսով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, հավելել է. «Արդյունաբերական էլեկտրական հոսանք ունեցող մարտական դիրքերի թիվը՝ 70 տոկոսով։

Արեւային էլ. էներգիա ունեցող մարտական դիրքերի թիվը՝ 38 տոկոսով:

Խմելու հոսող ջուր ունեցող մարտական դիրքերի թիվը՝ 194 տոկոսով»: