Հունաստանի խորհրդարանը վավերացրել է ԱՄՆ-ի հետ պաշտպանական համագործակցության մասին համաձայնագիրը, որի շրջանակում ամերիկացիները կկարողանան օգտագործել Հունաստանի գրեթե բոլոր ռազմական օբյեկտները, ինչպես նաև նոր ռազմաբազաներ կստանան:Համաձայնագրին կողմ է քվեարկել 175 պատգամավոր, դեմ` 33-ը, ձեռնպահ է մնացել 80 պատգամավոր:

Համաձայնագիրը նախատեսում է Կրետե կղզում ամերիկյան Սուդա Բեյ ռազմաբազայի ընդլայնում, ինչպես նաև ԱՄՆ զինվորականներին ռազմաբազային ենթակառուցվածքների տրամադրում: Բացի այդ, ամերիկացիները կկարողանան Հունաստանի տարածքում գտնվող ցանկացած ռազմական օբյեկտ օգտագործել: