Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հունվարի 30-ին ձայների մեծամասնությամբ ընդունել է Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրի մասին բանաձևը:
Քննարկման ընթացքում պատգամավորների մեծամասնությունը հավանության է արժանացրել զեկույցը, փոխանցում է tert.am-ը:
ԵԽԽՎ-ն կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը, որ ենթադրյալ քաղբանտարկյալների ցուցակները վերանայվեն «անկախ և անկողմնակալ մարմնի» կողմից:
Ադրբեջանցի իրավապաշտպանների տվյալներով` Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը 120-ից 160 է: