Չինական կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը հասել է 213-ի, հաստատված դեպքերի թիվը 9692-ից ոչ պակաս է: Այս մասին հայտնում է CNBC-ն:

Չնայած Չինաստանի սահմաններից դուրս մահվան դեպքեր չեն գրանցվել, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի բռնկումը միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է ճանաչել:

ԱՀԿ-ն հիվանդության բռնկումն «աննախադեպ» է անվանել, սակայն խորհուրդ չի տալիս վիրուսի հետ կապված սահմանափակումներ մտցնել ապրանքների եւ մարդկանց տեղաշարժի մեջ։

Նշենք, որ կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել Չինաստանի սահմաններից դուրս 18 երկրներում: