Հայոց պատմության ամենավաղնջական շրջանի հետ կապված կիսաճշմարտությունը, դավադրությունների զանազան տեսությունները ու էկզոտիկ թեզերն այնքան շատ են ու բազմապիսի, որ ուղղակի ժպիտ են առաջացնում: Բայց խնդիրն այն է, որ մեր պատմության այդ շրջանի վերաբերյալ ակադեմիական համարվող պատկերացումները նույնպես արժանահավատությամբ ու ճշմարտանմանությամբ չեն առանձնանում: Տեսանյութում ներկայացված հանգամանքը լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի, ու, թերևս, դրան ուշադրություն էլ չդարձնեինք, եթե այն ներկայացնողը IT ոլորտի ձեռնարկությունների միության ղեկավար Կարեն Վարդանյանը չլիներ, ով մեր երկրի ամենառացիոնալ ու ադեկվատ մարդկանցից մեկն է:

 

https://www.lratvakan.am/?p=93210&l=am%2Fhayery%D5%9D+hin+ashxarhi+qrmakan+das+hndkakan+braminery+mez+ar+aysorvorpes+yurayineri+en+veraberum+