Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունն այսօր՝ փետրվարի 28-ին, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայերի դեմ ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:

Նրան ուղեկցել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը: Այնուհետեւ նրանք ուղեւորվել են դեպի Հայերի դեմ  ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:

Նշենք, որ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել փետրվարի 27-ին: