Թուրքական կառավարությունը օգտագործում է իր ռազմական գործունեությունը Լիբիայում եւ Սիրիայում՝ խուսափելով իր տնտեսական քաղաքականության քննադատությանը պատասխանելուց, Evrensel կայքում գրում է վերլուծաբան Իխսան Չարալանը։Թեեւ ձեւականորեն Թուրքիան պատերազմական վիճակում չէ, նա ռազմական գործողություններ է իրականացնում Լիբիայում եւ Սիրիայում՝ երկու երկրներում էլ կորցնելով զինվորականներ։