Արևմտյան Հայաստանի Մարաշ նահանգում սողանքի հետևանքով սարից անջատված հսկա ժայռաբեկորները փակել են գյուղ տանող ճանապարհը:

Աշակերտներ տեղափոխող ավտոբուսի վարորդը, սողանքը նկատելուն պես կանգնեցրել է մեքենան՝ փրկելով ուղևորներին հնարավոր աղետից:

Մուշում առատ տեղացող ձյան և ձնաբքի պատճառով, բարձրադիր վայրերում գտնվող գյուղերի միահարկ տները ամբողջովին հայտնվել են ձյան տակ:

Իսկ Ուրֆայում, եղանակի տաքացմանը զուգընթաց սկսվել է պիստակի և ձիթապտղի տնկիների ծառատունկի շրջանը: