Թուրքիայի օգտատերերը շարունակում են դժվարություններ կրել Faceboo-ից, Twitter-ից, Instagram-ից եւ YouTube-ից օգտվելու հարցում այն բանից հետո, երբ հաղորդումներ ստացվեցին սիրիական Իդլիբում 33 թուրք զինվորականների զոհվելու վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները սոցցանցեր մուտքն արգելափակել Էին 2016 թվականի հուլիսին խոշոր ահաբեկչական գործողություններից հետո եւ հեղաշրջման փորձի ժամանակ: