Հայ պատմագրության մեջ ընդունված է այն տեսակետը, որ ինչպես հայերը այնպես էլ հայ անունը ծագել է նահապետ Հայկից, որից սերած տոհմի հետագա սերունդների ճյուղերի մասին հիշատակում են և՛ Մովսես Խորենացին և Անանուն պատմիչը վկայակոչելով ավելի վաղ ապրած քաղդեացի Մար Աբաս Կատինայի պատմությունը:
Կա տեսակետ, ըստ որի՝ հայ ժողովուրդը կազմված է երկու ցեղերից ՝ հայերից ու արմեններից:Սակայն այս հարցը պարզ թյուրիմացության արդյունք է, քանի որ Հայ –Ար արմատը առաջացել էԱր-Արա -Հար- աստծո անունից: Իրականում գոյություն է ունեցել մեկ ցեղ, և նրա ինքնանվանումը ՝ հայ, սակայն հարևան ցեղերը և ազգերը նրանց անվանել են Ար մեն: Հայերեն լեզվում հար ձևը փոխվել է հայ-ի `(ր –հնչյունը փոխվել է յ-ի) , այսպիսով ՝ր=յ. օրինակ՝ = Արարատ =Այրարատ , Հարք=Հայք:
Հայերենում բացառություններ չեն կազմում այնպիսի բառերը, որոնք բառասկզբում ձայնավորից առաջ հնչյունափոխվում են, հաճախ ընդունում են Հ կամ Յ հնչյունը, օրինակ՝ Խորենացու հիշատակած Հայք-Հարք , կամ ոգի-հոգի, Ռոմ- Հռոմ, հունարեն իգեա /առողջություն/ բառի հայերեն հնչողությունը՝հիգենա:
Ար- Հար- հայ հնչյունափոխությունից անցման օրինակներ հայերենում հատկապես հանդիպում են Խոտորջուրի, Զեյթունի, Հաճնի, Համշենի բարբառներում, Հադրութի Տումմի գյուղի խոսվածքի մեջ, Ղափանի Արաշեն գյուղում:[1]
Համշենի բառբառում՝ ջույ-ջուր, այի-արի և այլն:
Հայ –Հար-Ար անցման վկայությունները պահպանված են նաև Խորենավցու Հայկի սերունդների հիշատակության մեջ Արամանյակը սերում էր Հայքից:
Այսպիսով՝ Խորենացու վկայությունը միանգամայն հաստատում է Հայք անվան հիմքում ընկած է Ար-ը և Արմեն անվան հիմքում ընկած ՝ Հար –ը՝ Հարմեն =Արմեն-ի:
Օգտագործված գրականության ցանկ.
Ա.Ղարիբյան Հայ բառբառագիտություն,Երևան, 1953, էջ 132:
Մ.Գավուկչյան , Արմեն և Հայ անունների ծագումը և Ուրարտուն. էջ 91-94.
Գր.Ղափանցյան, «Արա Գեղեցիկի պաշտամունքը», էջ 77-78.
Հ.Մատակեան, «Արա Գեղեցիկ» , էջ 181.
Նյութը պատրաստեց՝ Ն.Մարգարյանը