12.Ուրարտու
Թէ ինչո՞ւ են մեր պատմաբանները խրտնում «Ուրարտու»-ից եւ «Ուրարտացի»-ներից՝ կարելի է զարմանալ միայն:
Վերլուծում.-
«Ուրարտու»-ն բաղկացած է «Ուր», «Ար» եւ «տու» արմատներից:
1.«Ուր»-ը այսօր էլ օգտագործւում է հայերէնում՝ «տեղ» իմաստով:
Պատմական «Ուրհայ» քաղաքանունը նշանակում է «Հայի տեղ», «Հայոց բնակավայր»:
«Ուր»-ը այս պարագյում համապատասխանում է անգլ. «where»-ին:
«Ուր»-ը նաեւ «վերգետնեայ հոսող ջուր» է՝ որի մօտակայքում են հիմնուել բնակավայրերը ընդհանրապէս:
2.«Ար»-ը տառացիօրէն վերծանւում է մի քանի իմաստներով՝ որոնք իրար լրացնող ու ամբողջացնող բովանդակութիւն ունեն:
Առաջինը՝ «Արեւի րոպէն ու մասնիկն» է՝ որ ամբողջ ցերեկն է, լոյսի րոպէն է՝ արարչութեան պահն ու արարուած մասնիկը:
3.«Տու»-ն «տալ» բայի արմատն է՝ ինչպէս «լուսատու»-ի, «ստնտու»-ի մէջ:
Հետեւաբար՝ ի մի բերելով «Ուր»-ի «Ար»-ի եւ «տու»-ի բովանդակութիւնները՝ «Ուրարտու»-ն կը բովանդակի.
1.«լոյս տուող տեղ՝ բնակավայր», եւ այդ լոյսը արարչական է՝ Աստուածային:
2.«Արարողների բնակավայր»:
Ամբողջը` այստեղ
Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն՝ Թէ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»
http://www.magaghat.am/2017/06/%D5%AB%D5%B6%D5%B9%D5%B8%D5%9E%D6%82-%D5%AD%D6%80%D5%BF%D5%B6%D5%A5%D5%AC-%D5%B8%D6%82%D6%80%D5%A1%D6%80%D5%BF%D5%B8%D6%82%D5%AB%D6%81-%D5%A5%D6%82-%D5%B8%D6%82%D6%80%D5%A1%D6%80%D5%BF%D5%A1%D6%81/