Այն, ինչը թուրքը չի հասցրել, ի զորու է լրացնել տգետ ու անդեմ հայը (նկարում` Բարձրաքաշ Սբ Գրիգոր վանքի արևային ժամացույցը գանձախույզ ոչնչության ձեռքի զոհ).

Հայ ազգի ծոցից ելած ու հայկական մշակույթն ավերող քաղաքացիները, որ ներկայումս վխտում են ողջ հանրապետությունով մեկ, մեզանում անհամեմատ ավելի քիչ կլինեն, եթե մեր հանրակրթական ուսումնական ծրագրերում հանցագործ ուշացումով վերջապես մտցվի «Ազգային ժառանգություն» կամ «Նախնյաց հիշատակ» առարկան:

Մարդ` տգետ ու բարբարոս չի ծնվում, այլ այդպիսին է դառնում անուս մնալու հետևանքով…

Կրթության նախարարությու՛ն. այս խնդրում Ձեր անտարբերությունը հանգեցնում է մեր քաղաքացիների որոշ հատվածի հրեշացմանը, մինչդեռ համապատասխան գիտելիքներ և ճանաչողություն ստացած լինելու պարագայում շատ վանդալներ` քանդելու փոխարեն մի քար վեր կբարձրացնեին…

 

 

Սամվել Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումից