ԱՐԵՒՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ — Սիրիայի պատերազմից հետո Եվրոպայում ապաստան գտած հազարավոր հայ ընտանիքների ցանկանկությունը՝ վերադառնալ և ապրել Արևմտյան Հայաստանում, բխում է Նախագահ Արմենակ Աբրահամյանի շրջագայությունից։

Այս ընտանիքները, որոնցից շատերը քրդախոս են, առանց որևէ հատուկ կրոնական պատկանելիության, տառապում են այն բանի պատճառով, որ իրենց հայրենիքը՝ Արևմտյան Հայաստանը, այս ամբողջ ընթացքում գրավված է Թուրքիայի կողմից,  և պնդում են իրենց ազգային և միջազգային իրավունքների կիրառումը:

Այս ընտանիքները, որոնք հաղթահարել են ԴԱԵՇ-ի դեմ տասը տարվա պատերազմը, չեն հասկանում, թե ինչու իրավունք չունեն վերադառնալ իրենց հայրենիք, որտեղ հազարավոր տարիներ ապրել են որպես բնիկ ժողովուրդ՝ ամբողջ աշխարհի կողմից ճանաչված իրենց ինքնորոշման իրավունքը այնտեղ կիրառելու համար: 

Ահա թե ինչու այսօր Սիրիայից ժամանած այս փախստականները, որոնց ծնողները Արևմտյան Հայաստանում իրականացված ցեղասպանությունից մազապուրծ եղածներն են, Եվրոպայի առաջնորդներին դիմում են խնդրանքով ՝  աջակցել և ուղեկցել իրենց հիմնական իրավունքների իրացմանը, ապրել և գոյություն ունենալ իրենց նախնիների հողերում ՝ Արևմտյան Հայաստանում: