Գալուստ Սարգսի Գյուլբենկյան (մարտի 23, 1869 Կոստանդնուպոլիս,  Սկյուտար,  — հուլիսի 20, 1955, Լիսաբոն, Պորտուգալիա), պորտուգալահայ գործարար և բարեգործ։ Նա մեծ դեր է ունեցել Միջին Արևելքի նավթի պաշարները Արևմուտքի շահագործման հասանելի դարձնելու մեջ։ Գալուստը ծնվել է Սարգիս և Տիրուհի Գյուլբենկյանների ընտանիքում Սկյուտարում։ Հայրը՝ Սարգիս աղան, վստահ էր, որ որդին շարունակելու է իր գործը և զբաղվելու էր մանուֆակտուրայով, սակայն որդին հոր ճանապարհով չգնաց. ընտրեց նավթագետ-հանքաբանի մասնագիտությունը։ Գալուստը կրթություն ստանալով եվրոպական հայտնի համալսարաններում՝ տիրապետում էր ութ լեզվի։

Քսան տարեկանում հոր թելադրանքով, նա մեկնում է Բաքու՝ նավթաշխարհի մարդկանց հետ ծանոթանալու և իր գիտելիքները հարստացնելու։ Ճամփորդության արդյունքում նա գրում է “Նավթը էներգիայի աղբյուր” ուսումնասիրությունը, որը տպագրվում է Փարիզի հեղինակավոր “Revue des Deux Mondes” (“Երկու աշխարհամասերի անձնագիր”) ամսագրում։ Հետագայում նա իր մտահղացումները շարադրում է “Անդրկովկասը և Ապշերոնի թերակղզին, ճամփորդական հուշեր” ձեռնարկում։ 1892 թվականին Գյուլբենկյանը Լոնդոնում ամուսնանում է Նվարդ Եսայանի հետ։ Նվարդը նույնպես Կեսարիայից էր և սերում էր շատ հարուստ և ազնվական հայ տոհմից։ Նրանք ունեցան երկու զավակ՝ Նուբար Սարգիսը և Ռիտա Սիրվարդը։

Նավթարդյունաբերության մեջ իր առաջին քայլերը Գյուլբենկյանը կատարում է մեկ այլ հանրահայտ նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանցի՝ Կ. Պոլսում գտնվող նավթի գրասենյակում։ Սակայն շատ չանցած Գյուլբենկյանի ընտանիքը հեռանում Անգլիա։ Լոնդոնում Գյուլբենկյանը արտոնագիր է ստանում և հիմնում նավթային իր գրասենյակը։ Նա Լոնդոնում Թուրքիայի և Պարսկաստանի դեսպանատների՝ նավթի գծով տնտեսական խորհրդականն էր։ Գիտելիքների մեծ պաշարը և փորձը Գալուստին հնարավորություն են տալիս շատ կարճ ժամանակում դառնալ խոշոր ձեռնարկատեր։Շուտով Գյուլբենկյանը նախաձեռնում է Turkish Petrolium Company-ի ստեղծումը, որի բաժնետոմսերի 25%-ը պատկանում էր Royal Dutch Shell Group-ին, 35%-ը Թուրքիայի Ազգային բանկին, 15%-ը Գալուստ Գյուլբենկյանին, իսկ 25%-ը՝ գերմանացիներին։ Հաջող գործարքի համար բրիտանացիները իրենց եկամտի 2, 5 տոկոսը տրամադրեցին Գյուլբենկյանին։Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գյուլբենկյանը ստեղծեց Նավթային գլխավոր կոմիտե կազմակերպությունը, որի նպատակն էր ձեռք բերել գերմանական Դոյչե բանկը։ Պատերազմից հետո Turkish Petrolium Company-ն վերանվանվեց Iraq Petrolium Co. LTD և դրա բաժնետոմսերը հավասարապես կիսվեցին ներկայիս British Petrolium-ի, Royal Dutch Shell Group-ի, Compagnie Francaise des Petroles-ի և Near East Development Corporation-ի միջև։ Գալուստ Գյուլբենկյանին մնաց Iraq Petrolium Co. LTD- ի 5%-ը, որի համար նա ստացավ «Պարոն 5%» մաԱյն ժամանակ, երբ Պարսից ծոցում գտնվում է առաջին նավթահորը, Գալուստ Գյուլբենկյանը Պարսկաստանում գնում է նավթաբեր հողատարածքներ և դառնում է British Petroleum-ի հիմնադիրներից մեկը։ Շատ չանցած այն վերանվանվում է «Անգլո-պարսկական նավթային ընկերության», որը վառելիք էր ապահովում Անգլիայի արքայական նավատորմին։ Գալուստ Գյուլբենկյանն գերազանցապես տիրապետում էր երկրագնդի տարբեր շրջանների երկրաբանական ու աշխարհագրական տվյալներին ու հատկապես նավթային քարտեզին։Նա նավթային հողատարծքներ ուներ Վենեսուելայում, Իրանում, Իրաքում, Սաուդյան Արաբիայում, Միացյալ Արաբական Էմիրություններում, մոտիկից ծանոթ էր սուլթանական և պարսկական արքունիքիների օրինական ու ոչ օրինական ելումուտին։ Նրա օգնությամբ հաճախ էին լուծվում գերտերությունների միջև ծագած կնճռոտ հարցերը։ Նա իր ձեռքում էր պահում խոշոր նավթային ընկերությունների լծակները։Սան-Ռեմոյի խորհրդակցության ժամանակ նավթային ընկերությունների միջև տարաձայնություններ կային տարածքների հարցում։ Գյուլբենկյանն ինքն է վերցնում և կարմիր մատիտով գծում յուրաքանչյուր պետության տիրույթը, այդ պատճառով Սան-Ռեմոյի պայմանագիրը կոչվել է «Կարմիր գծի» պայմանագիր։

20-րդ դարի 20-ական թվականներին Լոնդոնի հայ համայնքը ցանկություն է հայտնում եկեղեցի ունենալ և այդ հարցով դիմում են Գալուստ Գյուլբենկյանին։ Նա ընդառաջում է հայ համայնքի խնդրանքը։ 1920-1922 թվականներին կառուցվում է Սբ. Սարգիս եկեղեցին՝ Հաղպատի վանքի զանգակատան օրինակով։ Եկեղեցին մինչ օրս համարվում է Լոնդոնի ամենագեղեցիկ հուշակոթողներից մեկը և այնտեղ արարողությունները կատարվում են անվճար՝ նրա կտակած միջոցների հաշվին։

Գյուլբենկյանի խոշոր բարեգործական միջոցառումներից է նաև 1929 թվականին կառուցված Երուսաղեմի հայոց պատրիարքարանին կից «Կյուլպենկյան» մատենդարանի շենքը, որին ժամանակին գրականություն է մատակարարել։ Նա մեծ ուշադրություն է դարձրել Կ. Պոլսի Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցին։1920 թվականից մինչև 1940 թվականը նա իր հովանու տակ է վերցրել Թուրքիայի, Սիրիայի, Լիբանանի, Հորդանանի և Իրաքի հայկական դպրոցներն ու բժշկական կենտորնները, ձեռնարկել Միջին Արևելքիբազմաթիվ եկեղեցիների կառուցումը։ 1936 թ. Գյուլբենկյանը 400 հազար դոլարի օգնություն է տալիս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ թանգարանի վերակառուցման և պարիսպների վերականգնման համար։Ողջ կյանքում Գյուլբենկյանը երազել էր Հայաստան գալ ու իր ամբողջ կարողությունը կտակել Հայաստանին։Իր վերջին հանգրվանում՝ Պորտուգալիայում, նա ապրեց ընդամենը տասներեք տարի։ Նրա վերջնական կտակի համաձայն՝ «Կալուստ Կյուլպենկյան» հիմնադրամը պետք է գտնվեր Լիսաբոնում և ղեկավարվեր պորտուգալական օրենքներով, բայց միաժամանակ պետք է նպաստեր համայն մարդկության առաջընթացին՝ ինչպես նոբելյան հիմնադրամը։

Երեք հարյուր միլիոն ոսկի՝ մոտ 840 միլիոն դոլար, մնաց Պորտուգալիայում և այնտեղից հիմնադրամը շարունակեց իր բարեգործական ծրագրերն աշխարհի տարբեր երկրներում։ Խորհրդային տարիներից առ այսօր Գյուլբենկյան հաստատությունը օգնում է Երևանի Մատենադարանին։

Մահացել է 1955թ.-ի հուլիսի 20-ին Լիսաբոնում:Թաղված Է Լոնդոնի Քենսինգտոն  Սբ․Սարգիս եկեղեցու տարածքում: