«Կոստանդնուպոլիս ջրանցք» նախագծի ճանապարհահատվածում գտնվող փոքր կամուրջների ապամոնտաժման  և տեղափոխման համար հայտարարվել է մրցույթ:

Ինչես ասվում է հայտարարության մեջ, «Պատմական Օդաբաշը և Դուրսունքյոյ կամուրջները պահպանելու և հետագա սերունդներին փոխանցելու համար ամուր հիմքերը կապամոնտաժվեն ու կտեղափոխվեն այլ վայր, իսկ վնասված հատվածները կվերականգնվեն»:

Պատմական Օդաբաշը կամուրջը տեղակայված է Քյուչուկչեքմեջե  լճի հյուսիսում: Դուրսունքյոյ կամուրջը գտնվում է Արնավուտքյոյի սահմաններում գտնվող Դուրսունքյոյ գյուղից  մոտավորապես 350 մ հարավ-արևելք: