Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել իրանական և իրաքյան երկու տասնյակ ընկերությունների, ինչպես նաև անհատների, պաշտոնյաների նկատմամբ՝ մեղադրելով նրանց ահաբեկչական խմբավորումներին աջակցելու մեջ:

Պատժամիջոցների տակ ընկած ընկերություններն ու անհատները մեղադրվում են Իրաքի տարածքում ահաբեկչական խմբավորումներին օգնություն ցուցաբերելու մեջ, մասնավորապես՝ «Քաթաիբ Հզբոլա» և «Ասաիդ Ահլ ալ-Հաք» ահաբեկչական կազմակերպություններին:

Նրանք նաև մեղադրվում են, որ մաքսանենգ ճանապարհով զենքեր են մատակարարում Յեմենին, իրանական նավթ են վաճառում Սիրիայի կառավարությանը, Իրաքում քարոզչական աշխատանքներ են տանում, ահաբեկում իրաքցի քաղաքական գործիչներին: