Արևմտյան Հայաստանի Մարդինի շրջանում գտնվող հնագույն Դարա քաղաք-ամրոցը առայժմ հնարավոր չէ հայտնաբերել, քանի որ չկա պեղումների պաշտոնական «թույլտվություն»: Քաղաքը, որը հայտնի է իր պատմական և ճարտարապետական կառուցվածքով, սպասում է իր հայտնագործմանը և շարունակում է պահպանել հազարավոր տարիների իր առեղծվածը:
Վերջին պեղումների շնորհիվ օրակարգ մտած հինավուրց քաղաքը ուսումնասիրություններից հետո կրկին թաղվել է լռության մեջ: Այն կառուցվել է հռոմեացիների կողմից 500-ական թվականներին՝ Սասանյանների դեմ պաշտպանվելու նպատակով և հետագայում օգտագործվել որպես հին գերեզմանոց:
Հին քաղաքի 12 կիլոմետրանոց հատվածը թաղված է հողի տակ, որը չի բացահայտվում թույլտվության բացակայության պատճառով: