Նախկին նախարար, Օ դը Սեն դեպարտամենտի նախագահ Պատրիկ Դեվեջյանը հոսպիտալացվել էր «Covid-19» -ի դրական ախտորոշումից հետո:  Նա մահացել է շաբաթ օրը `մարտի 28-ի լույս 29-ի գիշերը, հայտնում է Օ դը Սենի գլխավոր խորհուրդը: Պատրիկ Դեվեջյանը 75 տարեկան էր:

Նախագահ Արմենակ Աբրահամյանը իր ցավակցությունն է հայտնում Պատրիկ Դեվեջյանի ընտանիքին և հարազատներին: 

«Պարոն Դեվեջյանը հեռացավ մեզանից, նրա վերջին կռիվը այս հիվանդության դեմ էր: Արդարների մեջ ամենա արդար մարդն էր, նա Արևմտյան Հայաստանի ազատագրման կողմնակիցն էր, նրա ընտանիքը ծագումով Արևմտյան Հայաստանի Սեբաստիա քաղաքից է: Նա մեր փաստաբանն էր Ֆրանսիայի  և ողջ աշխարհի առաջ: Արևմտյան Հայաստանի հայ ժողովուրդը սգում է»: