Նոր կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում Արևմտյան Հայաստանի մի շարք շրջաններ գտնվում են կարանտինի տակ: Քաղաքներն ու պատմական վայրերը պարուրվել են լռության քողի մեջ: Քաղաքակրթությունների բնօրրան Խարբերդի ամրոցը, որը միշտ լի է եղել այցելուներով, այժմ դատարկ է:

Սեբաստիա, Կարս, Վան, Սև Ծովյան ափամերձ շրջաններ, Մարդին, Երզնկա,Դերսիմ, Յոզգաթ, ահա այն շրջանները, որոնց գյուղերն ու քաղաքները գտնվում են կարանտինի մեջ: Ամենուրեք լռություն է տիրում:

Նշված վայրերում և ամենուր բնակչության շրջանում տարվում են  առողջապահական ստուգումներ, կատարվում են ախտահանման աշխատանքներ: