Այսօր՝ մարտի 31-ին, Արցախում առաջին անգամ կկայանան միաժամանակ երկու համապետական նշանակության ընտրություններ՝ նախագահական և խորհրդարանական:

Արցախի 4-րդ նախագահի պաշտոնը ստանձնելու համար հայտ են ներկայացրել 14 նախագահի թեկնածուներ:

Համապետական ընտրությունների արդյունքում կձևավորվի յոթերորդ գումարման ԱՀ Ազգային ժողովը: Պատգամավորական 33 մանդատի համար մասնակցության հայտ են ներկայացրել 10 կուսակցությունների դաշինքները:

Ընտրությունները կանցկացվեն Արցախի բոլոր 228 համայնքներում, ընտրական իրավունք ունի 103 հազար 663 ընտրող: