Թուրքիան Իդլիբում ահաբեկիչների հետ համատեղ բրիգադներ է ստեղծում ՝ կառավարվող  սադրանքներ և Մեծ Իդլիբի շրջանում ռազմական բախում իրականացնելու համար: Թուրքական ընդդիմության «Բալադի Նյուզ» աղբյուրը հայտնում է, որ Անկարան  ծրագրում են ստեղծել հինգ թուրքական-սիրիական հատուկ բրիգադներ,որոնք կսրեն իրավիճակը անհրաժեշտ պահին։

Բրիգադների մարտիկների կեսը կլինեն ահաբեկչական խմբավորումներից ․ Ջեբհաթ ալ վաթանիա լիլ Թահրիր և Սիրիայի ազգային բանակ,մյուս մասը թուրքական բանակի զինվորականներից։Թուրքիայի իշխանությունները այս խմբավորումները ներկայացնում են որպես «չափավոր ընդդիմություն», բայց դրանք  սովորական ավազակային ահաբեկչական խմբավորումներ են։Այժմ Թուրքիան ոչ միայն գումար է ներդնում նոր բրիգադների ստեղծման մեջ, այլև ուղարկում է իր հրահանգիչներին և ռազմական տեխնիկան:Վերջին մեկ ամսվա ընթացքում Իդլիբ տեղափոխվող թուրքական սպառազինությունը դրա վառ ապացույցն են։