Արևմտյան Հայաստանի ծիրանի խոշոր արտադրական կենտրոն համարվող Իգդիր նահանգում ծիրանի այգիներում ծառերը ծաղկել են՝ ստեղծելով անզուգական գեղեցիկ տեսարան:

Գարնան գալստյան հետ  ծաղկել են այս այգիները, որտեղ ծիրանի տարեկան արտադրությունը կազմում է մոտ 40 հազար տոննա: Այգիները, որոնք տեղակայված են Արարատ լեռան փեշերին և ծածկվել են սպիտակ գույնով, ստեղծում են  բնական գեղեցկությամբ լի դիտարժան պատկերներ:

Մերթ Էքմեքչին, ով աշխատում է ծիրանի այգիներում՝ որպես լուսանկարիչ, ասում է.«Ես տարվա որոշակի ժամերին գալիս եմ այս այգիները և լուսանկարում դրանք, նկարները օգտագործում եմ սոցիալական լրատվամիջոցներում և տարբեր հարթակներում: Լուսանկարները, որոնք մենք կատարում ենք այստեղ, շատ սիրված են»: