Կիր. Սպտ 27th, 2020

Հայաստանում ապրիլի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 92 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 571 դեպք:Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 2-ին հաստատվել է կորոնավիրուսի 663 դեպք:

Բացասական արդյունք է արձանագրվել 2940 թեստավորման դեպքում: Փաստացի այս պահին բուժվում է 626 անձ:

Վերջին տվյալներով ապաքինվել է 33 անձ, 4 պացիենտ մահացել է: