Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Արցախի հյուսիսային մասում գտնվող Թալիշ գյուղը վերածնվում է:

NEWS.am-ի հետ զրույցում գյուղապետը` Վարուժան  Օհանյանը, պատմեց, որ այսօր գյուղում այսօր արդեն 54 ընտանիք է բնակվում 174 բնակչով ու հավելեց, որ հույսը չի կորցրել դեռ` մնացածներն էլ կվերադառնան:

Մինչեւ ապրիլյան պատերազմը գյուղում 150 տուն է եղել մոտ 500 բնակչով:

Հիշեցնենք, որ Թալիշ գյուղն ամենաշատն էր տուժել Քառօրյա պատերազմի ընթացքում: Գյուղի 3 տարեց բնակիչներ էլ դաժանաբար սպանվել էին ադրեբեջանցիների կողմից»: