Հայաստանում ապրիլի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 34 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 770 է, այս մասին տեղեկանցում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Իսկ աշխարհում վարակվածների թվով առաջատարը Միացյալ Նահանգներն է, որը հավակնում է դառնալ կորոնավիրուսի համաճարակի նոր էպիկենտրոն: Այստեղ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն արդեն գերազանցում է 245 հազարը, մահացածներինը՝ 6 հազարը: Սպիտակ տան բժշկական փորձագետների կանխատեսումների համաձայն՝ առաջիկայում սպասվում է թերևս ամենածանր շրջանը: Չնայած խիստ սահմանափակումներին՝ երկրում զոհերի թիվը կարող է հասնել 100 հազարից մինչև 240 հազարի: