Թուրքիան պարբերաբար ռազմական տեխնիկայով և շինանյութերով շարասյուներ է ուղղարկում Իդլիբ, ինչպես նաև օգտագործում  գրոհայիններին M4 Լաթաքիա-Հալեպ մայրուղու վրա սադրանքներիիրագործելու նպատակով: Արևելագետ Անդրեյ Օնտիկովը, Դաշնային նորությունների գործակալությանը (FAN) տված հարցազրույցում ասել է, որ Անկարան կարո՞ղ է փորձել արգելափակել M4- ի երթևեկությունը համաճարակի քողի տակ և աստատվել Իդլիբի շրջանում։

Վերջին օրերին Սիրիայի բնակիչները լուսանկարել են Թուրքիայի Զինված ուժերի մի քանի շարասյուն, որոնք «Քաֆր Լուսին» սահմանային անցումով շարժվում են դեպի  Իդլիբի ուղղությամբ:Շարասյունը բեռնված է եղել մեծ բետոնե պատնեշներով և ծանր ռազմական տեխնիկայով ՝հիմնականում տանկերով։

«Թուրքիան Իդլիբում ունի իր շահերը:Երբ Դամասկոսը վերստին կվերահսկի Իդլիբը, կբարձրացվի Սիրիայի հյուսիսում `Աֆրինում և Ալ-Բաբում թուրքական զորքերի առկայության նպատակահարմարության հարցը:Այդ պատճառով Անկարան ցանկանում է երկար ժամանակ մնալ Իդլիբում, նույնիսկ ավելին՝ ընդմիշտ: Կարելի է ենթադրել, որ մենք գործ ունենք սողացող անեքսիայի հետ: Եվ Կորոնավարակի- ի քողի տակ Թուրքիան փորձում է այդ ամենը իրագործել: », — եզրափակում է Անդրեյ Օնտիկովը: