Իսրայելն Ադրբեջանին զենք վաճառելով արդեն հայ զինվորի դեմ է դուրս եկել , ի՞նչ գիտեք ի վերջո ինչ փորձարկումներ և գործողություններ է կատարում Իսրայելը Ադրբեջանի հետ միասին հայկական սահմանի ուղղությամբ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը՝ անդրադառնալով տեղեկության, որ Ադրբեջանում իսրայելական Aeronautics Defense Systems ընկերությանը խնդրել են ցուցադրել պայթուցիկով զինված անօդաչու թռչող սարքի կիրառումը հայկական դիրքերի ուղղությամբ:
«Մի քանի վարձկանների խումբ Իսրայելից, Ուկրաինայից Ադրբեջանի հետ մեր դեմ են աշխատում, էն որ (Արցախում – Tert.am) հակահրթիռային կայանքը խփեցին, այդ վարձկաններն էին, հայտարարեք, որ իմանան, պաշտոնապես չեն հայտարարում, ի՞նչ ասեն. Իսրայելը մեր դեմ պատերազմի մեջ է: Նույնը 1915 թ-ին չէ՞ր՝ Երիտթուրքերի կառավարության ժամանակ չէ՞ր: Մեզ թուրքերի ու քրդերի ձեռքով չկոտորեցի՞ն, իսկ կազմակերպիչների մեջ ո՛չ թուրք կար, ո՛չ քուրդ»,– ասաց նա:
Նրա խոսքով՝ Իսրայելի քաղաքականության դեմ ԱԳՆ-ի մակարդակով պետք է հստակ հայտարարություն լինի, բայց չեն հայտարարում, մեր արտգործնախարարությունն անգամ ապրիլին նորմալ հայտարարություն չարեց, մի 30 տարի հետո, որ հարց բարձրանա ի՞նչ եք ասելու ապրիլին, ի՞նչ է եղել, ստեղ ասում ենք՝ պատերազմ, բայց աշխարհի առաջ հայտարարված, արձանագրված չէ, որ պատերազմ է եղել»,- շեշտեց նա:
Արկադի Կարապետյանը, անդրադառնալով սահմանային լարվածությանը, նշեց, որ հակառակորդը ամեն պահ կարող է կրկին պատերազմական գործողություններ սադրել, այս փուլում դա ձեռնտու է նաև Ռուսաստանին՝ ԱՄՆ-ի հետ լարված հարաբերությունների համատեքստում:
«Ռուսաստանը մեր թշնամիներին զանգվածային ոչնչացման զենքեր է վաճառում: Հայաստանը պետք է ինքը որոշի իր քաղաքականությունը՝ հենվելով սեփական ուժերի վրա: Ընդ որում` որոշողը պիտի ժողովուրդը լինի ձայն բազմաց՝ ձայն Աստծո: Փառք Աստծո, մենք հայրենիք ենք պահում ,Ադրբեջանին թվում է՝ սպիտակ ձիերով գալու է, հաղթելու է, բայց կոտրվելու է, կրկին հաղթելու ենք»,- շեշտեց նա:
http://www.tert.am/am/news/2017/08/15/arkady-karapetyan/2457638