Արևմտյան Հայաստանի Մարաշ նահանգում առաջին անգամ երևացել է Կատվաօձ: Հայտնի է, որ օձի այս հազվագյուտ տեսակը բնակվում է տարածաշրջանում և առնված է պաշտպանության տակ:

Կատվաօձերի թույնը որևէ ազդեցություն չի ունենում մարդու  և խոշոր կաթնասունների վրա:

Գարնան գալստյան հետ, Մնձուրի լեռների արանքում, ծովի մակերևույթից 1500 մ բարձրության վրա գտնվող Օվաջիկ գավառի արոտավայրերը լցվել են ոչխարների և այծերի հոտերով:

Անասնապահները արջերի և գայլերի հնարավոր  հարձակումներից հոտերը պահպանում են գամփռ շների ուղեկցությամբ:

Սամոսատում սողանքի հետևանքով առաջացել է խմելու ջրի գլխավոր խողովակատարի վթար: Գյուղացիները ջրի կարիքները բավարարում են տարբեր վայրերից ջուր կրելով: