Արցախի նախագահ Բակո Սահակյանն ուղերձով դիմել է քաղաքացիներին և տեղեկացրել, որ ստորագրել է հրամանագիր Արցախում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման և կորոնավիրուսի համաճարակի սպառնալիքից բնակչության պաշտպանության նպատակով արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին, հայտնում են նախագահի աշխատակազմից:

Նա իր ուղերձում նշել է, որ արտակարգ իրավիճակ է հայտարարվում ապրիլի 12-ից` ժամը 22:00-ից սկսած մինչև մայիսի 12-ը` ժամը 22:00-ը ներառյալ:

Միաժամանակ նա հայտարարել է, որ Արցախում կայանալիք նախագահական bընտրությունները այնուամենայնիվ տեղի կունենան՝ ընտրատեղամասերում առողջապահական և սանիտարահիգիենիկ խստագույն միջոցների պահպանման երաշխիքով:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նշանակված է ապրիլի 14-ին: