«Ջեբհաթ-ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպության զինյալները գնդակոծել են Սիրիայի Արաբական հանրապետության Լաթաքիա նահանգիմի քանի բնակավայր։

Այս մասին հաղորդել են Սիրիայում  պատերազմող կողմերի հաշտեցման կենտրոնում:

Կենտրոնը  նաև նշել է, որ Իդլիբի էսկալացիոն գոտում խախտումներ չեն արձանագրվել թուրքամետ զինված խմբերի կողմից:

Դամասկոսը դիմել է Մոսկվային ՝ COVID-19- ի դեմ պայքարում օգնելու խնդրանքով: Սիրիական կողմին անհրաժեշտ են դեղամիջոցներ և պաշտպանական հագուստ բժշկական անձնակազմի համար:Մինչ այդ տեղեկացրել էինք ,որ պաշտոնական Անկարան Սիրիային համաճարակի դեմ օգնելու փոխարեն,օգնում է տարատեսակ ահաբեկչական խմբերի և ավելացնում իր ռազմական ներկայությունը Իդլիբում։