Այսօր Արցախում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ իրավիճակի պայմաններում անցկացվել  է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, հիշեցնենք, մրցում են նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը և գործող արտգործնախարար Մասիս Մայիլյանը:

Առաջին փուլում՝ մարտի 31-ին, Հարությունյանը հավաքեց ձայների 49,2 տոկոսը, իսկ Մայիլյանը՝ 26,4 տոկոսը:

Առաջին փուլից հետո Մայիլյանը կոչով հանդես եկավ՝ ընտրողներին հորդորելով չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը:

Կիրակի երեկոյան ժամը 22-ից Արցախում հաստատվել է արտակարգ իրավիճակ՝ մեկ ամիս ժամկետով՝ մինչև մայիսի 12-ը: 

Այս պահի դրությամբ առկա տվյալներով՝ Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը 6-ն է, մեկուսացվածները 17-ն են: