Տառեխը էնդեմիկ ձկնատեսակ է, որն ապրում է միայն Արևմտյան Հայաստանի Վանա լճում: Ձկան որսի արգելքը սկսվում է ապրիլի 15-ից: Այն սկսվում է յուրաքանչյուր տարի ապրիլի 15-ից, ավարտվում է հուլիսի 15-ին՝ կապված ձկների բնական տեղաշարժի և բազմացման հետ: Թեպետ 3 ամսվա ընթացքում պաշտոնապես արգելվում է ձկնորսությունը, այնուամենայնիվ ամեն տարի շուկաներում տոննաներով ձկների ապօրինի վաճառք է իրականացվում: