Սեբաստիայի կենտրոնից 12 կմ հեռավորության վրա գտնվող Բյուրակն գյուղի անունով է կոչվում համանուն լիճը: Լիճը վերականգնել է իր նախկին վեհաշուք տեսքը՝ կրկին լցվելով ջրով:

Այս տարի Սեբաստիայում տեղացած առատ ձյան հալոցքից ստորգետնյա ջրային պաշարները հարստացել են և լցվել լճի ավազան, որը հիմնականում սնվում է անձրևաջրերից և ստորգետնյա աղբյուրներից: Լիճը չվող թռչունների մշտական այցելության վայրն է:

Առաջին դեպքն է, որ Բյուրակն լիճը այսչափ մեծածավալ ջրով է լցվել: