Արևմտյան Հայաստանի Վան նահանգի կարևորագույն պատմական և զբոսաշրջային արժեքներ Աղթամար կղզին և Սուրբ Խաչ եկեղեցին Կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ միջոցառումների պատճառով պարուրվել են լռությամբ: Երբեմնի մարդաշատ կղզին, որը արգելքից առաջ ներքին և օտարերկրյա զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից էր,  այժմ հյուրընկալում է միայն ճայերին և նապաստակներին: Միայն 2019 թվականին Աղթամար կղզին հյուրընկալել էր 225 հազար 117 այցելուի: