Ախալքալաքի մունիցիպալիտետի ներքին ճանապարհների ասֆալտապատման ծրագրի շրջանակներում, շուտով, կսկսվի Բարալեթ- Էխտիլա ճանապարհի 1360 մ հատվածի ասֆալտապատումը:

Այս աշխատանքը ընդգրկված է Բարալեթ-Էխտիլա ասֆալտապատման ծրագրի երկրորդ փուլում: Ասֆալտապատվելու է 1360 մ ճանապարհ: Տենդերը, որը մարտի 26-ին հայտարարել էր Ախալքալաքի մունիցիպալիտետը, կայացել է: Այժմ նախապատրաստվում են փաստաթղթերը, որից հետո արդեն կսկսվեն աշխատանքները:

Մունիցիպալիտետը այդ աշխատանքների համար հատկացրել է 819 220 լարի: