Դերսիմի կանանց հարթակը գրավոր հայտարարություն է տարածել Մնձուր համալսարանի ուսանող Գյուլիստան Դոքուի ճակատագրի վերաբերյալ, որի մասին 100 օր է տեղեկություն չկա:

Հայտարարության մեջ ասվում է հետևյալը. «Խաղաղության քաղաք Թունջելիում կառավարության անվտանգության քաղաքականության որոշմամբ տեղադրված են անվտանգության տեսախցիկներ: Մինչ տեսախցիկները քայլ առ քայլ հետևում են  բոլորին, մենք 100 օր է ոչ մի նորություն չունենք Գյուլիստան Դոքուից, ով հունվարի 5-ից անհետացել է: Գյուլիստանի գործի քննության առաջին իսկ պահից ապացույցները հավաքվել են անլրջությամբ, գլխավոր կասկածյալ Զայնալ Աբարակովը թաքնված է: Մենք պահանջել ենք տեղեկություն Գյուլիստանի ճակատագրի և վախճանի վերաբերյալ, իսկ  մեզ փորձեցին լռեցնել արցունքաբեր գազով, այնուհետև կալանավորումներով: Որպես հարթակ, մենք շարունակելու ենք հարցնել այնքան ժամանակ, քանի դեռ Գյուլիստանը չի գտնվել, քանի դեռ հանցագործը կամ մեղավորները չեն պատժվել: Որտե՞ղ է Գյուլիստան Դոքուն»: