Այս տարի առաջին անգամ ապրիլի 16-ին Հայաստանում պաշտոնապես առանձին կնշվի հայկական կինոյի օրը: Ապրիլի 16-ին հայկական հեռուստաեթերով կհեռարձակվեն հայկական կինոժառանգության լավագույն նմուշները՝ տարբեր շրջաններում ստեղծված հայկական ֆիլմեր։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ազգային կինոակադեմիայից։

Հայ կինոյի օրը նոր խթան կդառնա կինոյի դերի կարևորման համար, ինչն էլ իր հերթին ավելի լայն հնարավորություններ կբացի արվեստի թերևս ամենամասսայական ճյուղի էլ ավելի հանրայնացման, հետագա զարգացման ու բարգավաճման համար: