Բարեդ Մարոնյանը, ով նախկինում «Ցեղասպանության որբերը» ֆիլմի միջոցով ներկայացնում էր Հայերի դեմ իրագործված ցեղասպանության հետևանքով որբ մնացած երեխաների պատմությունը,  այս անգամ «1915-ի կանայք» վավերագրական ֆիլմով պատմում է ցեղասպանությունում հայ կանանց ապրումների մասին:

Մենք զրուցեցինք ԱՄՆ-ում բնակվող լիբանանցի Մարոնյանի հետ՝ առաջին կինոնախագծից՝ «Ցեղասպանության որբերից»  յոթ տարի անց ստեղծված երկրոդ՝ «1915-ի կանայք» ֆիլմի մասին:

Մենք գիտենք, որ ցեղասպանության ժամանակ տղամարդիկ ուղղակիորեն սպանվում էին, բայց կանանց խնդիրը մի փոքր այլ էր: Կանանց սեռական ստրուկ լինելու կամ վաճառվելու փաստը հաճախ է նկարագրվում վավերագրական ֆիլմում: Երբ աշխատում էիք  ֆիլմի վրա, այս տեսանկյունից ձեզ համար ի՞նչ էր նշանակում ցեղասպանությունը կանանց համար:

 

«1915-ի կանայք» վավերագրական ֆիլմում մի քանի անգամ օգտագործվել է «սեռաջարդ» բառը, որն իրականում գոյություն չունի: Հաշվի առնելով այն, ինչ կանայք ապրել են ցեղասպանության ընթացքում, գուցե լրջորեն ընդունենք այս բառը:

Օսմանյան զինվորները սպանելով հայ տղամարդկանց կամ էլ ուղարկելով աշխատանքային ճամբարներ, պատճառ հանդիսացան այդ ընտանիքների կազմալուծմանը: Այդ պարագայում կանայք դարձան շատ ավելի խոցելի  թիրախ և ավելի փխրուն: Հայ կանայք ստրկության են ենթարկվել, ուղարկվել են հարեմներ՝ որպես հարճեր, վաճառվել են որպես ստրուկներ և իրենց կամքին հկառակ՝ ինտեգրվել են թուրքական, քրդական և արաբական ընտանիքներին:

Որքան էլ որ այս ֆիլմը պատմի 1915 թվականի կանանց մղձավանջների մասին, այն նաև կենտրոնանում է այդ կանանց ազատության պատմությունների և դիմադրությունների վրա:  «1915-ի կանայք» ֆիլմում մեկ այլ կանացի կերպար էլ ներկայացնում են ամերիկացի, եվրոպացի և սկանդինավցի կանայք,  ովքեր անտեսելով իրենց իսկ կյանքը, գալիս են օսմանյան երկիր և փրկում հազարավոր կանանց և երեխաների:

Վերջին տարիներին տարածվել է 1915 թվականի կանանց մասին խոսելը: Ձեր կարծիքով ո՞րն է  ցեղասպանության ժամանակ կանանց զրկանքների մասին այդքան ուշ խոսելու պատճառը:

Իմ նախորդ՝ «Ցեղասպանության որբերը»  նախագծի վրա աշխատելիս ես հստակ նշեցի, որ Հայերի դեմ իրագործված ցեղասպանությունը վերապրած երեխաները փրկվել են կանանց կողմից: Երբ իմացա, որ այդ կանանց մի մասը հայ չեն, ես էլ ավելի զարմացա: Այս կանանցից ոմանք, ներառյալ միսիոներներ, սոցիալական աշխատողներ և կամավորներ, մահացել են երեխաներին փրկելու համար: Ուստի ես ուզում էի պատմել հայ և ոչ հայ կանանց պատմությունները և նրանց առանցքային դերի վերաբերյալ  ֆիլմ նկարել: Այս ֆիլմն ամբողջությամբ միայն 1915-ի կանանց մասին է:

Վավերագրական ֆիլմում մենք լսում ենք ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանի վկայությունները: Ըստ Ձեզ, ի՞նչ դերակատարում ունեն կանայք ցեղասպանության հիշողությունները  մինչ օրս հասցնելու գործում:

Ցեղասպանության սկզբում հայ կանայք դաժանորեն զոհաբերվեցին: Ցեղասպանության ժամանակ կանանց բռնաբարությունը հաճախ տեղի է ունեցող երևույթ էր: Նրանք նաև ստիպված էին դիմանալ՝ տեսնելով իրենց ընտանիքի անդամների սպանությունները: Նրանք ծեծի են ենթարկվել, ստրկացվել, ենթարկվել սեռական բռնությունների և ոտնձգություններիլ: Ի վերջո, նրանք հաղթահարելով այս անհասկանալի և անողոք մարտահրավերները,  փրկվեցին: Մինչ նրանցից ոմանք թուրքերի, քրդերի և արաբների կողմից ստիպողաբար կրոնափոխ եղան, ոմանք էլ փրկվեցին այդ սարսափելի ցեղասպանությունից ՝ պայքարելով և դիմադրելով: Այդ պատճառով, իհարկե, հայ կանայք ցեղասպանության զոհ էին:

Բայց նրանք ինչ-որ կերպ փախուստի դիմեցին, և, ինչպես հայտնի է, օգնեցին հայկական սփյուռքին ՝ ցեղասպանությունից հետո ոտքի կանգնել: «1915-ի կանայք» ֆիլմում մենք շոշափում ենք այս զրկանքները, բայց հիմնականում կենտրոնանում ենք գոյատևման գովասանքների վրա:

Նախկինում ֆիլմ ստեղծեցիք ցեղասպանության որբերի մասին, իսկ այժմ խոսում եք 1915 թվականի կանանց մասին: Ո՞ր թեման եք քննարկելու ձեր հաջորդ նախագծում:

Թե՛ «Ցեղասպանության որբերը» և թե՛ «1915-ի կանայք» ֆիլմը, առնչվում են ցեղասպանության տարբեր ասպեկտներին,  սակայն դրանցից որևէ մեկը, գոնե ֆիլմի երկարությամբ,մենք  խորքային քննարկման չենք ենթարկել: Ըստ իմ համոզմունքի, իմ հաջորդ նախագծում ես կքննարկեմ մի մոգական փրկությանսիրո հետաքրքրաշարժ պատմության իրողություն, որը սկսվեց Համիդիեի կոտորածների ժամանակ և շարունակվում է մինչ օրս:

http://www.agos.com.tr/