Սիրիական ազգային բանակ կազմակերպության զինված խմբավորումների զինյալները սկսել են  ակտիվորեն ահաբեկել Աֆրին նահանգի գրավյալ տարածքների բնակիչներին:

Տեղացիներին ահաբեկելուց բացի և ավելի մեծ ազդեցություն ձեռք բերելու նպատակով, Աֆրինի հյուսիսում գտնվող Սիրիայի ազգային բանակում գործող խմբերը չեն մոռանում շնորհակալություն հայտնել Թուրքիային ցուցաբերած օգնության համար: Օրինակ ՝ «Լիվա Սուլթան Մուրադ» զինված խմբավորման անդամները տեղադրել են  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հսկայական դիմանկարը։Այդ կերպ շնորհակալություն հայտնելով իրենց անօրինական գործողությունները պարտակող և ֆինանսավորող պետության ղեկավարին։Հիմնականում զինյալները վարձատրվում են թուրքական զու-ի և հատուկ ծառայությունների կողմից,բայց նաև չեն մոռանում իրենց հիմնական զբամունքը թմրանյութերի և զենքի վաճառքը։Այժմ Աֆրինը դարձել է տարածաշրջանի զենքի և թմրանյութերի հիմնական տարանցիկ ուղին։ Զենք և զինամթերքը հիմնականում սպառվում է Իդլիբի շրջանում,իսկ թմրանյութերը հիմնականում տարանցիկ ճանապարհներով ուղեվորվում են Եվրոպա։Եվ այս  ամենը կատարվում է Թուրքիայի վերահսկողության ներքո։