Բանաստեղծ և պետական գործիչ Ռզա Թևֆիկի 1926-ին տեղի ունեցած այբուբենի քննարկումների ժամանակ հնչեցրած հակընդդեմ ելույթը հնարավորություն տվեց քննարկմանը այլ տեսանկյունից դիտելու: Իսկապե՞ս հայերեն այբուբենը ամենահարմար այբուբենն էր թուրքերենի համար:
Օսմանյան ժամանակաշրջանի բանաստեղծ և փիլիսոփա Ռզա Թևֆիկը, ով նաև Էդիրնեի պատգամավորն էր, «Նոր թուրքական տառերի ընդունման և կիրառման մասին օրենքի» քննարկման ժամանակաշրջանում մեջտեղ էր բերել պնդումներ, որոնք այժմ էլ դեռ շարունակում են քննարկվել:
Եթե խոսքը իրական թուրքերեն լեզվին է վերաբերվում, ապա ավելի հարմար է լատինական այբուբենի փոխարեն օգտագործել հայկականը
Ռզա Թևֆիկը 1926-ին Սաբիհ Շևկեթին գրած նամակում հայտնում է, որ գրավոր թուրքերենի արտահայտման համար առավել հարմար տառերը հայերեն տառերն են: Ռզա Թևֆիկը սա ասում է որպես հակառակություն այն փաստարկին, որ արաբական տառերի փոխարեն պետք է ընդունվեն լատինական տառերը: Այլ կերպ ասած, եթե հարցը իսկապես արաբական այբուբենով թուրքերենի հնչյունների վատ հնչողությունն է, ապա ավելի ճիշտ կլինի վերցնել հայերեն այբուբենը, քանի որ այն լավագույնս է ներկայացնում թուրքերենի հնչյունները:
Արդյո՞ք նպատակը արաբական այբուբենից ազատվելն էր
1928-ին ընդունվեց «Նոր թուրքական տառերի ընդունման և կիրառման մասին օրենք», ըստ որի՝ արաբական այբուբենից անցում կատարվեց լատինական այբուբենի:
Արդյո՞ք դրա նպատակը թուրքերենը իսկապես լավագույն տարբերակով ներկայացնելն էր, թե՞ այդ քայլը արաբական այբուբենից ազատվելու ջանք էր:Այս հարցը դեռևս մնում է հետաքրքրության առարկա …
Ռզա Թևֆիկը, ով 1934 թվականից անվանվել է Ռզա Թևֆիկ Բյոլուկբաշ, ծնվել է 1869-ին և մահացել 1949-ի դեկտեմբերի 31-ին, եղել է թուրք փիլիսոփա, բանաստեղծ և քաղաքական գործիչ, Բեքթաշի կրոնական աղանդի անդամ: Հայտնի է, որ Սևրի պայմանագրի օսմանյան կողմի ստորագրողներից մեկն էր: