Հիմնադրվելով հայերի կողմից 5-րդ դարում, Անին, ի վերջո, 17-րդ դարում զրկվեց իր բնակչությունից դարեր տևած արշավանքներից  (բյուզանդացիներ, սելջուկ թուրքեր, մոնղոլներ, օսմանցիներ) և երկրաշարժերից հետո: Ժամանակին բնակեցված է եղել 100,000 մարդկանցով և  եղել է մետաքսի ճանապարհի խոշոր առևտրի կետ:

Անին եղել է քաղաքային ճարտարապետության զարգացման նշանավոր կենտրոն: Անիի ճարտարապետության դպրոցը, ձևավորվելով X դարում, որոշակի հետք է թողել նաև եվրոպական և այլ երկրների ճարտարապետության վրա: Անին հայտնի է որպես «հազար ու մի եկեղեցիների քաղաք», որոնցից առավել հայտնի էր կաթողիկոսանիստ Մայր տաճարը։ Միջնադարում այստեղով էին անցնում բազմաթիվ առևտրական ճանապարհներ։ Քաղաքում կային բազմաթիվ պալատներ ու հասարակական կառույցներ։ 

Անին իր անունը վաստակել էր ոչ թե բարձր աշխարհագրական դիրքի, այլ հայկական հեթանոսական դիցարանի բոլոր աստվածների տաճարների սրբավայր լինելու պատճառով։ 

2016 թվականին Միջնադարյան Հայաստանի Անի մայրաքաղաքն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:

Ձեզ ներկայացվող նկարահանումները ,ցույց են տալիս երբենի պերճաշուք մայրաքաղաքի այսօրվա վիճակը։Այն դիտելու համար անցեք հետևյալ հղմամբ․