Ջազի առաջին միջազգային օրը (International Jazz Day) նշվել է 2012-ին։ Այն ապրիլի 30-ին տոնելու որոշումը 2011-ի նոյեմբերին կայացրել է UNESCO-ի գլխավոր համաժողովը

Տոնի հիմնադիրները ջազի նշանակությունը ներկայացնում են որպես «խաղաղությանը, միասնությանը, երկխոսությանը եւ մարդկանց միջեւ շփումների ավելացմանը նպաստող ուժ, և շեշտում են նրա մանկավարժական դերը»։

Ներկայում շատ հասարակական կազմակերպություններ, ուսումնական հաստատություններ եւ անհատ մարդիկ, ինչպես նաեւ պետական իշխանության մարմիններ աջակցում են ջազի առաջխաղացմանը եւ Ջազի միջազգային օրը դրա ապացույցներից մեկն է։