Նախորդ շաբաթ Թուրքիայից  Հարավաֆրիկյան Հանրապետություն է գնացել առնվազն 4 ռազմական ինքնաթիռ, որից միայն մեկը՝ բժշկական պարագաների օգնություն էր բերում, մնացածը՝ ռազմական նշանակության արտադրանք ներկրելու համար:

«Ռազմինֆո»-ի փոխանցմամբ, այս մասին գրել է հարավաֆրիկյան Daily Maverick լրատվակայքը:

Ռազմական նշանակության արտադրանքը Թուրքիան ձեռք է բերել Rheinmetall Denel Munition (RDM) ընկերությունից, որը գերմնական խոշոր ռազմարդյունաբերական Rheinmetall Defence ընկերության հարավաֆրիկյան ձեռնարկությունն է:

Ըստ հրապարակման՝ ապրանքը հասցեագրված էր Թուրքիայի պետական «Մեխանիկական և քիմիական արդյունաբերություն» ձեռնարկությանը, ինչը զբաղվում է զինամթերքի՝ տարբեր արկերի, առանձին մասերի, հրաձգային զենքերի, պայթուցիկ նյութերի արտադրությամբ: