Մայիս 5-ը, ՀՃՈՒ հիմնադրամի հիմնադիր-նախագահ երջանկահիշատակ Արմեն Հախնազարյանի ծննդյան օրն է:

Արմեն Հախնազարյան, մարդ, ով արհամարհելով թուրքական իշխանությունների տարատեսակ արհեստածին խոչընդոտներն ու վտանգները, իր հնարավորությունների սահմաններում իրականացրեց մեկը մյուսին հաջորդող գիտարշավներ դեպի Արևմտյան Հայաստան: Արդյունքում մինչև քաղաքակրթության համար հայկական հուշարձանների վերջնական կորուստը, Արևմտյան Հայաստանի գերեթե բոլոր գավառների բազմաթիվ բնակավայրերում և հնավայրերում շատ հաճախ միանգամայն առաջին անգամ ուսումնասիրեց ճարտարապետական հարյուրավոր հուշարձաններ և ստեղծեց եզակի դիվաններ:
Հիշատակդ անմար, վարձքդ ի կատար: