1915թ․ ապրիլի 24-ին ձերբակալված և մահվան ուղարկված արևմտահայ մեծանուն գրողներից մեկի՝ Դանիել Վարուժանի ստեղծագործությունները թարգմանվել են թուրքերեն։ Կ․Պոլսի հայկական «Արաս» հրատարակչությունը Օհաննես Շաշկալի  թարգմանությամբ հրատարակել է «Հացին երգը» ժողովածուն։ Անդրադառնալով Վարուժանի ստեղծագործությանն ու ժողովածուի թարգմանությանը՝ թուրքական «Gazete Duvar» թերթը գրում է․ «Հացի երգիչը» ապրուստի հիմնական աղբյուր հանդիսացող գյուղական կյանքը ծայրաստիճան մանրամասն, աշխույժ և կրքոտ լեզվով վերածել է բանաստեղծության։