2020 թվականի մայիսի 07-ի Նիստ

Հաշվի առնելով Սահմանադրության 116-րդ հոդվածը.

Հաշվի առնելով Սահմանադրության 161-րդ հոդվածը.

Հաշվի առնելով Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) կանոնակարգը

Պաշտոնական որոշումներ

Մայիսի 7, 2020 

Հաշվի առնելով Պարոն Գառնիկ Սարգիսեանի որոշումը՝ սոցիալական ցանցերի միջոցով տարածել հայտարարութուն, որ վերաբերում է Արեւմտեան Հայաստանի Կառավարությունից իր հրաժարականին,  2020 թվականի Ապրիլի 26

Հաշվի առնելով պարոն Գառնիկ Սարգիսեանի որոշումը՝ սոցցանցերի միջոցով տարածել հռչակագիր 2020 թվականի ապրիլի 30-ի, որը վերաբերում է արեւմտահայերի ենթադրաբար Գերագույն խորհրդի Սահմանադրությանը, որը ստորագրվել է Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների կողմից՝ առանց երբևէ խորհրդակցելու Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) կամ Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահության հետ:

Հոդված 1. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը (Խորհրդարան) ընդունում է Արեւմտյան Հայաստանի կառավարության նախկին վարչապետի եւ արտաքին գործերի նախարար պարոն Գառնիկ Սարգիսեանի անդառնալի հրաժարականը:

Հոդված 2. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովը (Խորհրդարան) հաշվի է առնում այն փաստը, որ Արեւմտյան Հայաստանի կառավարությունից հրաժարական չեն տվել հետևյալ նախարարները, եւ որ նրանց պաշտոնավարումը շարունակվում է մինչեւ հաջորդ կառավարության կազմավորումը,

Ֆինանսների նախարար՝                                                      Պրն Կարո Արմենյան

Ցեղասպանության հետևանքների նախարար՝      Տիկին Կարին Աբրահամյան

Սպորտի և երիտասարդության նախարար՝           Պրն Կարապետ Թոփուզյան

Պետնախարար՝                                                                   Պրն. Վազգեն Սիսլյան

Պետնախարար՝                                                             Պրն Վոլոդյա Ավետիսյան

Ներքին գործերի նախարար                                  Պրն Մարտիրոս Շահբազյան

Հոդված 3. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովը (Խորհրդարան) դատապարտում է սոցիալական ցանցերում տարածված հռչակագիրը, որը վերաբերում է նախկին վարչապետ Գառնիկ Սարգիսեանի կողմից Արեւմտահայության ազգային գերագույն խորհրդի ենթադրյալ ձևավորմանը՝ ապօրինի օգտագործելով Արևմտյան Հայաստանի Ազգային խորհրդի հռչակագիրը, որը ընդունվել է Շուշի քաղաքում 2004 թվականի դեկտեմբերի 17-ին (Արևմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հիմնադիր հռչակագիր) ` ապօրինի օգտագործելով Արևմտյան Հայաստանի Կառավարության այն անդամների անունները, որոնք հրաժարվել են հրաժարական տալ (տես վերը նշված ցուցակը) Կառավարությունից և միանալ այս դիմակահանդեսին,

Հոդված 4. Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովը (խորհրդարան) հաշվի է առնում հետևյալ պատգամավորների հրաժարականը, որոնք ուղեկցեցին պարոն Գառնիկ Սարգիսեանին իրենց հրաժարականներով և անջատողական հայտարարությամբ.

Պրն. Մովսես Նաջարյան, (կրթության նախկին նախարար)

Պրն. Վիգեն Թոսունյան,

Պրն․ Ռոբերտ Սուլահյան,

Տիկին Ադրինե Ավագյան

Տիկին Գայանե Ավագյան

Պրն․   Էլի Ավակիմյան

Հաստատել այն, ինչ ճիշտ է բոլոր ազգային և միջազգային մարմինների ևԱրևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) առջև

Լեոնարդո Բասմադյան

Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի նախագահ (Խորհրդարան)

Արմենակ Աբրահամյան

Արևմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ