28 տարի առաջ այս օրը՝ մայիսի 8-ին, հայկական զինված ուժերը ազատագրեցին Շուշին։

Շուշիի ազատագրումը բեկումնային էր Արցախյան պատերազմում: Հենց այստեղից ադրբեջանցիները հարվածում էիր Ստեփանակերտի եւ մերձակա գյուղերի ուղղությամբ:

Չնայած հակառակորդի գերակշռող ուժին, հայ հերոսների արիության եւ փայլուն մարտունակության շնորհիվ, մայիսի 9-ին Շուշին վերջնականապես ազատագրվեց, ինչը թույլ տվեց վերադարձնել հայրենի հողը եւ շարժվել դեպի առաջ: Գործողությունն իրականացվել է 4 ուղղություններով՝ միաժամանակյա հարձակումներով՝ մայիսի լույս 8-ի գիշերը ժամը 2.30-ին, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց եւ Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո: Ռազմական գործողությունը ղեկավարել է Ինքնապաշտպանության ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանը(Կոմանդոսը)։

Շուշիի ազատագրման ռազմական գործողությունը մշակման եւ իրականացման առումով գրեթե անթերի, հայ ռազմարվեստի մեջ եզակի ռազմական գործողություն, որով արմատական բեկում է առաջացել Արցախյան ազատագրական պատերազմում։ Այն տեւել է 26 ժամ եւ մայիսի 9-ին արդեն Շուշին ազատագրված էր:

Շուշիի ազատագրման մարտերում հայկական կողմն ունեցել է 57 զոհ, թշնամին՝ 250-300 սպանված, 600-700 վիրավոր, 13 գերի: