Արևմտյան Հայաստանի Շրնաքի բնակիչ Հալիլ Օզքանը  զբոսանելիս գետի եզրին գտել է մի քար, որի վրա որոշակի պատկերներ են եղել: Օզքանը, ուսումնասիրելով 10 կիլոգրամանոց քարը, պարզել է, որ քարի վրա առկա են ծովային արարածներին պատկանող մնացորդներ: Նա հայտնել է, որ քարը կհանձնի համալսարանին՝ ուսումնասիրության համար:

Ըատ նախնական տվյալի՝ երկրաբանության գլխավոր ճարտարագետ  Աբդուլլահ Սիփահին նշել է. «Այս բրածոներն ապացուցում են Թետիս օվկիանոսի գոյությունը տարածաշրջանում: Տարածաշրջանի կրաքարերի մեջ հանդիպում են միջին Էոցեն դարաշրջանի բրածոներ, որն սկսվել է 48.4 միլիոն տարի առաջ և ավարտվել 40.4 միլիոն տարի առաջ»:

Ավելի վաղ Շրնաքի Ջուդի և Գաբար լեռների շրջանում հայտնաբերվել են բրածոներ, որոնք պատկանել են ծովային Արմատոտանիներին (լատ.՝ Rhisopoda): Նրանց գիտական ​​անվանումներն են  «Nummulites» և «Alveolina», որոնց տեսակներն այլևս գոյություն չունեն: